Հոգեկան առողջություն
Քրոնիկական հոգնածության համախտանիշ
Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության համախտանիշի իմունաբանական, ինֆեկցիոն, նյարդաբանական պատճառները և, առայժմ, ոչ այնքան արդյունավետ:
Իսկ հոգեբաններն առաջ են քաշում իրենց տեսությունը. այս հիվանդության մեղավորը ինֆորմացիայով գերլցված աշխարհում ապրող մարդկանց արձագանքն է սթրեսի հանդեպ: Եվ նրանք առաջ են քաշել կենսական մի քանի խնդիրներ, որոնք քրոնիկական հոգնածության համախտանիշի պատճառ կարող են լինել:
Հոգնել անգործությունի՞ց: Քրոնիկական հոգնածության համախտանիշի նման վիճակն առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմում խախտվում է արտաքին միջավայրից ստացված ազդակների և դրանց հանդեպ մեր ռեակցիայի հավասարակշռությունը: Իսկ ինչու՞ քրոնիկական հոգնածության համախտանիշը հաճախ լինում է տնային տնտեսուհիների կամ միապաղաղ, միակերպ աշխատանք ունեցող մարդկանց մոտ, ինչպես նաև անգործների, ովքեր օրերով պառկած են բազմոցին, առանց մատը մատին խփելու: Որովհետև նրանց մոտ նյարդային համակարգի խթանումը բավարար չափով չի լինում: Չափավոր քանակությամբ սթրեսը բարենպաստ է առողջության համար, այն օրգանիզմին հնարավորություն է տալիս կենտրոնացնել ուժերը, որպեսզի կարողանա ճիշտ արձագանքել արտաքին միջավայրի ազդակներին և պաշտպանվել: Իսկ երբ այդ ազդակները քիչ են լինում, օրգանիզմը սկսում է «հանձնվել»: Նույնը տեղի է ունենում, երբ ազդակները շատ ակտիվ են լինում: Խիստ ակտիվ ազդակների օրինակներն ամենուր են և տառացիորեն բազմանում են հասարակության մեջ: Այսպիսով, քրոնիկական հոգնածության համախտանիշը դառնում է ծրագրավորված հիվանդություն:
Գերազանցիկի համախտանիշը դրսևորվում է կատարելության հասնելու ձգտումով, որը խրախուսվում է ամեն ինչով` գովազդներով, կինոներով, հանրամատչելի գրականությամբ, որտեղ անընդհատ շեշտվում է, որ տառացիորեն յուրաքանչյուրը կարող է և պետք է հարստանա, փառքի հասնի, լինի հաջողակ, շրջապատի մարդկանց հիացմունքին արժանանա: Ընդ որում, այդ ամենը ամեն մեկի մոտ էլ կա, միայն տվյալ անհատից է կախված, կդրսևորի նա այդ հատկանիշները, թե` ոչ: Բարձրի պատնեշն հաղթահարել ձգտող մարդը հաճախ իր առջև ուժից վեր խնդիրներ է դնում: Օրինակ, նա կարող է հաջողակ մենեջեր լինել կամ լավ դերասան, բայց դրա հետ մեկտեղ, նա կարող է հաջողակ չլինել, օրինակ, անձնական կյանքում, կամ ընկերների հետ հարաբերություններում, կամ երեխաների դաստիարակության հարցում: Իսկ առաջին հերթին, նա պետք է հոգեկան հավասարակշռություն ձեռք բերի, քանի որ դեռ ոչ մեկին չի հաջողվել անընդհատ հաջողության գագաթնակետին լինել: Նույնիսկ ամենահռչակավոր մարդիկ ժամանակ առ ժամանակ անկումներ են ունեցել, իսկ այն դիրքորոշումը, թե ամեն ինչ կամ պետք է կատարյալ անել, կամ ընդհանրապես չանել, ժամանակի հետ նյարդային ցնցման պատճառ է դառնում:
Այն հաղթահարելու համար շատ կարևոր է դժվար պահերին ինքնաներումը, ինքդ քեզ փոքրիկ թուլություններ թույլ տալը, ոչ թե ողջ ուժով շարունակել սլանալ դեպի վերջնագիծը: Սիրեք ինքներդ ձեզ, ոչ թե ձեր երևակայած կերպարը, մի մոռացեք, որ դուք իրական մարդ եք, ինքնատիպ անձնավորություն, ոչ թե ինչ-որ մեկի կողմից հնարած երևակայության արդյունք:
Նախանձի զգացումը հաճախ էներգիայի շատ մեծ կորստի պատճառ է դառնում: Քանի որ նախանձը դեստրուկտիվ զգացում է, բարդույթների և չարակամության իսկական գեներատոր: Նախանձը չի բուժվում: Եթե մարդը դրանով լրջորեն է տառապում, ուրեմն ՙվիճակը շատ վատ է՚: Պետք է ձգտել առավել դրական զգացողությունների վրա կենտրոնանալ. հիանալ բնությամբ, սիրելի մարդու արարքներով, արվեստի գործերով: Հիշեք, որ նույնիսկ ամենահաջողակ մարդն իրենից ավելի վեր կանգնածին նախանձելու առիթներ ունի:
Սեփական ուժերի հանդեպ անվստահությունն Էներգիան իզուր վատնելու ևս մեկ միջոց է, և դա ստիպում է մշտապես կողմնորոշվել շրջապատի մարդկանց կարծիքով: Միևնույն ժամանակ, ակտիվության առյուծի բաժինը ծախսվում է այն բանի վրա, թե ինչպես արձագանքել գործընկերների, ընկերների, հարազատների ենթադրյալ մտքերին, զգացմունքներին, բառերին, դեմքերի արտահայտություններին: Այդ բարդույթի հիմքում անինքնավստահությունն է, հավանության արժանանալու մշտական ցանկությունը:
Հիշեք, մարդիկ սովորաբար այնքան էլ շատ հետաքրքրված չեն ձեր հաջողություններով կամ անհաջողություններով: Նրանց ուշադրությունը կենտրոնացած է միայն իրենց վրա, իսկ ձեր վարքագիծը, որպես կանոն, նրանց գիտակցության եզրագծով է սահում: Սովորաբար նրանք հեշտությամբ են մոռանում այն, ինչ ժամանակին ասել են ձեր մասին, իսկ դուք պատրաստ եք օր ու գիշեր մտածել պատահական ասված խոսքի մասին: Մտածել է պետք. արժե՞ արդյոք էներգիան իզուր վատնել:
Քչով չբավարարվելու ցանկությունը երբեմն էներգիայի կորստի պատճառ կարող է լինել, դրան կարող է նպաստել այնպիսի ցանկությունը, ինչպիսին ինքնառեալիզացիան է: Մեր ժամանակներում նորաձև է դարձել պնդել, թե մարդու հնարավորություններն անսահամանափակ են: Դա այդպես չէ: «Գլխից վերև թռչել» կարող են միայն որոշ մարդիկ, այն էլ վիթխարի ջանքեր գործադրելուց հետո, որի արդյունքում էլ հաճախ կորցնում են այն ամեն լավը, ինչ ձեռք էին բերել նախորդ «աստիճանում»:
Սովորեք ուրախանալ այն ամենով, ինչ ունեք: Հիշեք, ամեն մի հաղթանակի մեջ պարտության բաժինը կա, իսկ ամեն մի պարտություն դրական կենսափորձ է ապահովում: Ծառայողական սանդղակով վեր չբարձրացած մարդը կարող է ավելի շատ վայելել ազատության հաճույքը, հանգստանալ պատասխանատվության լարվածությունից, նա առողջությունը պահպանելու ավելի շատ հնարավորություններ ունի:
Ժլատությունը խարխլում է ներքին պաշտպանության սահմանները, և այն բավական տարածված զգացում է: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր մշտապես սպասում են, թե իրենց կխաբեն, կմոլորեցնեն: Նման մարդիկ ստիպված են մշտապես զսպված լինել, խնայել ուժերը, դրանք ավելի «թանկ» վաճառելու համար:
Նման վարքագծի ռացիոնալ լինելը թվացյալ է: Մենք երբեք չենք կարող հաշվարկել, թե ինչ և որքան «հետ կստանանաք»ի պատասխան մեր ջանքերի: Ասում են, որքան շատ է մարդը տալիս, այնքան շատ է նա ստանում, թող որ շրջապատի մարդկանց լավ վերաբերմունքի, երախտագիտության տեսքով, որը հզոր լիցքավորում է ներքին«պաշարների» համար:
Ապրել ոչ լիարժեք, «կեսուժով»: Որքան էլ տարօրինակ լինի, էներգիայի հոսքի պատճառ կարող է լինել նաև այդ նույն էներգիայի ծայրահեղ տնտեսումը: Յուրաքանչյուր գործունեություն հինգ բաղադրատարր ունի` նպատակ-պլան-կատարում-վերահսկողություն-ներքին գնահատական: Եթե մարդն այդ բաղադրատարրերից միայն մի քանիսն ունի, օրինակ, նպատակ չի դնում (նրա փոխարեն դա անում են ուրիշները), կամ գնահատելը թողնում է ղեկավարությանը կամ հարազատներին, արդյունքում նրա մոտ կուտակվում է հոգեբանական լարվածությունը, որն էլ քրոնիկական հոգնածության պատճառ է դառնում: Նրանք, ում հաջողվում է սեփական ձեռքում պահել բոլոր հինգ բաղադրատարրերը, սովորաբար չեն հոգնում, նրանք իրենց ակտիվությունից էներգետիկ լիցքավորում են ստանում:
Փորձեք արձակուրդի ժամանակ զբաղվել այնպիսի բաներով, որոնցից չեք կարող բարձր «գնահատականներ» ստանալ: Ինքներդ ձեզ թույլ տվեք մի քիչ էլ «երեքներ» վաստակել: Գլխավորը սովորական զբաղմունքից հեռանալն է, կարգավորել հոգեկան վիճակը, գտնել գլխավոր կողմնորոշիչները:
Էներգիայի աղբյուրները, որոնցով այնքան հարուստ է շրջակա աշխարհը, կլրացնեն ձեր պաշարները և կօգնեն մոռանալ քրոնիկական հոգնածության համախտանիշը:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն